00:00:00

Ընտրակաշառք ստացողները ևս կենթարկվեն քրեական պատասխանատվության. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած փաթեթը

16:06, 07 սեպտեմբեր 2018

ՀՀ Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախագծերի փաթեթը: Սեպտեմբերի 6-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց նախագծին, սակայն պատգամավորները ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին խնդրեցին նախագծերի փաթեթում որոշակի հստակեցումներ կատարել մինչև երկրորդ ընթերցումը: Սեպտեմբերի 7-ին Արթուր Հովհաննիսյանը պատգամավորներին ներկայացրեց կատարված փոփոխությունները, ըստ որի՝ պատգամավորների բոլոր առաջարկություններն ընդունվել էին գործադիր մարմնի կողմից: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերի փաթեթը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր