00:00:00

ՊՆ-ում քննարկվում է ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ նախարարի տեսլականը

15:28, 07 սեպտեմբեր 2018

Պաշտպանության նախարարությունում այսօր մեկնարկեց եռօրյա գիտագործնական կոնֆերանսը, որի ընթացքում կքննարկվեն ՀՀ ԶՈՒ-ի բարեփոխումների վերաբերյալ պաշտպանության նախարարի տեսլականները: Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ասաց, որ աննախադեպ է, երբ պաշտպանության նախարարը հրապարակում է Կառավարության ծրագրից բխող իր տեսլականը՝ ստանձնելով դրա պատասխանատվությունը: Նա հիշեցրեց, որ տեսլականի մեջ ամփոփված յոթ կետերը վերաբերում են կրթական ոլորտին, սպառազինությանը, կառավարման համակարգի արդիականությանը, անձնակազմի մարտունակությանը, հակառակորդի գործողությունների  կանխարգելմանը։ Քննարկմանը մասնակցում էր նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ով նշեց, որ բանակը պետք է վերածվի կրթական ևս մեկ օղակի, երիտասարդը ոչ միայն չպետք է կորցնի գիտելիքի պաշարը, այլև պետք է այն ավելացրած դուրս գա բանակից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր