Նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել են 59.8 %-ով կամ 13 միլիարդ 471 միլիոն 700 հազար դրամով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ավել հավաքագրված գումարից 10 միլիարդ 212 միլիոն 300 հազար դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 3 միլիարդ 259 միլիոն 400 հազար դրամը ապահովվել է Հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում:
Ընդ որում, պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով և կատարվել հարկ վճարողներին սպասարկող բոլոր ստորաբաժանումների կողմից: