00:00:00

Հայտնաբերված թմրամիջոցներն առաքվել էին ԱՄՆ-ից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

01:27, 04 սեպտեմբեր 2018 Իրավական

Իրացնելով Ազգային անվտանգության ծառայությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ու Մալաթիայի բաժնի ծառայողները օգոստոսի 30-ին Երևանի Սեբաստիա փողոցում հայտնաբերեցին ու թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքում ապրող 47-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ՝ ձեռքի փաթեթում հայտնաբերվեց հաշիշի յուղի նմանվող դեղնավուն հեղուկով 13 ներարկիչ ու 19 գրամից ավելի մարիխուանայի նմանվող, յուրահատուկ հոտով դեղնականաչավուն կոշտ զանգվածներ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ դրանք տղամարդուն ուղարկել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ փոստային առաքման միջոցով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ առաքողի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ https://www.youtube.com/watch?v=E1sfdGFWiF4

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր