00:00:00

Վալերի Օսիպյանը ոստիկանության տասը ծառայողի կոչումներ է շնորհել

03:26, 01 սեպտեմբեր 2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով՝ համակարգի 10 ծառայողի հերթական կոչումներ են շնորհվել։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Հաղորդագրության մեջ նշված է. «Օգոստոսի 31-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ եռագույն ժապավենով ուսադիրները ստացան անձամբ Վալերիյ Օսիպյանից։ Նրանք աչքի են ընկել ծառայության նկատմամբ բարեխիղճ ու սրտացավ վերաբերմունքով, պարտականությունները կատարել են անթերի՝ ներդրում ունենալով ոստիկանության մատուցած ծառայությունների որակի բարձրացման գործում։ Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց արժանավորներին՝ ևս մեկ անգամ արձանագրելով՝ բարեխիղճ և պատվախնդիր ծառայողներն ըստ արժանվույն գնահատվելու են։ «Մեր առաքելությունը հասարակությանը ծառայելն է, որը պետք է անենք հավուր պատշաճի և բարձր պատրաստակամությամբ։ Ով հավատարիմ կմնա իր կոչմանը՝ փառք ու պատիվ, ով՝ ոչ, մեր շարքերում տեղ չունի»,- ընդգծեց ոստիկանության պետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր