00:00:00

ՈւԵՖԱ-ն կփորձի օգնել Մխիթարյանին մասնակցել Ղարաբաղի դեմ խաղին

03:10, 01 սեպտեմբեր 2018 Սպորտ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ օգոստոսի 31-ին հայտնի են դարձել Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքները: Լոնդոնի «Արսենալը» նույն խմբում է ընդգրկվել ադրբեջանական «Ղարաբաղի» հետ: Բացի այս, նույն խմբում է նաև «Վորսկլան», որտեղ հանդես է գալիս հայ ֆուտբոլիստ Գեղամ Կադիմյանը: Խաղացողների մասնակցությունը հարցականի տակ է Ադրբեջանում կայանալիք հանդիպումների ժամանակ: Ինչպես տեղեկացնում է «Sport24»-ը, ՈւԵՖԱ-ն կփորձի օգնել Մխիթարյանին մասնակցել Ադրբեջանում կայանալիք «Ղարաբաղի» դեմ հանդիպմանը: «Դա ստանդարտ ընթացակարգ է, երբ ՈւԵՖԱ-ն ուղարկում է աջակցության նամակներ ֆեդերացիաներին, ակումբներին ու դեսպանատներին, որպեսզի ֆուտբոլիստները վիզա ստանան ու կարողանան մեկնել այլ երկրներ՝ մասնակցելու ՈւԵՖԱ-ի մրցաշարերի հանդիպումներին»,- նշել է Ալինե Մատինյանը «Sport24»-ին տված հարցազրույցի ժամանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր