00:00:00

Հրաժարական է տվել Նոր Գեղիի 32 տարվա համայնքապետը

02:49, 01 սեպտեմբեր 2018

Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թեւոսյանն այսօր՝ օգոստոսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը եւ օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին: Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն ՏԻՄ օրենքի 26-րդ եւ 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչեւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները: Հիշեցնենք, որ Ֆրոնտիկ Թեւոսյանն այս համայնքը ղեկավարում էր 1986 թվականից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր