00:00:00

Հայաստանը չի մասնակցելու Վրաստանում նախանշված ՆԱՏՕ-ի զորավարժություններին. ՊՆ խոսնակ

01:53, 01 սեպտեմբեր 2018

Հայաստանը չի մասնակցելու Վրաստանում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի Agile Spirit-2018 զորավարժություններին: Այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշել է, որ առայժմ լրացուցիչ տեղեկություններ հայտնել չի կարող: Զորավարժություններին մասնակցելու է շուրջ 10 երկիր, որոնց թվում են Բուլղարիան, Ռումինիան, Լատվիան, Ուկրաինան, Թուրքիան: Դրանց նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի համատեղ գործողությունների պատրաստականությունն է կամ ճգնաժամերին արձագանքը, ինչպես նաև հրամանատարական օղակի բարելավումը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 1-15-ը Վրաստանում անցկացված «Վեհանձն գործընկեր - 2018» (Noble Partner-2018) զորավարժություններին Հայաստանը մասնակցեց չորս հոգանոց պատվիրակությամբ: Իսկ անցյալ տարի Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանը կրկին չէր մասնակցում: Վրաստանից պաշտոնապես հայտարարել էին, թե Հայաստանը հրավիրված է մասնակցելու, և որ պաշտոնական Երևանը վերջին պահին հրաժարվել է դրանց մասնակցել: Իսկ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն էլ այս հարցի առնչությամբ ասել էր, որ Հայաստանը չի մասնակցել՝ ելնելով այդ զորավարժության և մեր փոխգործակցության ՆԱՏՕ-ի հետ խնդիրների չհամընկնելու կամ ուղիղ մեր օրակարգային հարցերին չհամընկնելու պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր