00:00:00

Չեխիայում InYouS միջազգային երիտասարդական փոխանակության ծրագիրն իրականացնում էր Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնությունը

01:21, 01 սեպտեմբեր 2018

Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը Չեխիայում իրականացնում է InYouS երիտասարդական փոխանակության ծրագիրը, որն իր շուրջ է համախմբել Եվրոպայի տարբեր հատվածներում երիտասարդական նախաձեռնություններով հանդես եկող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։ «InYouS-ը կարողությունների զարգացման երկարաժամկետ ծրագիր է, որը երիտասարդական աշխատողների պատրաստման, նրանց համար հեռավար ուսուցման դասընթաց ստեղծելու, ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությունը խրախուսելու և ավելի շատ երիտասարդների հասարակական ոլորտ ներգրավելու ծրագիր է, որի առաջին փուլը տեղի է ունեցել Հայաստանում՝ գիտաժողովի ձևաչափով, երկրորդ փուլը՝ Վրաստանում, որտեղ ուսուցողական դասընթացի ձևաչափն էր ընտրվել։ Այսօր արդեն Չեխիայում երիտասարդական փոխանակության ծրագրի ձևաչափն է ընտրվել, որտեղ մասնակցում են մինչև 25 տարեկան երիտասարդները և փորձարկում նախորդ երկու ծրագրերի արդյունքները։ Փաստորեն, ԵՄ աջակցությամբ իրականացվող այս կարողությունների զարգացման ծրագրի միջավայրում  ակտիվանում է ամենապասիվ մասնակիցը նույնիսկ»,- ներկայացնում է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը։ Մասնակիցները ծրագրի ընթացքում հնարավորություն ունեն ներկայացնել իրենց երկիրը, կազմակերպությունը, մշակույթը, երիտասարդական քաղաքականությունը, այն մեթոդներն ու տեխնոլոգիանները, որոնք կիրառվում են երիտասարդներին հմտություններ ու կարողություններ փոխանցելու գործընթացում։ «Սա փորձի փոխանակման յուրահատուկ ձև է, որին բացի սեփական կարողությունները զարգացնելուց հնարավորություն  է տրվում ուրիշներին փոխանցել սեփական գիտելիքներն ու փորձը, տեսնել, թե այլ երկրնում քո հասակակիցները ինչպես են մտածում և գործում։ Ես իբրև ծրագրի համակարգող շեշտադրում եմ թիմի ձևավորման, միմյանց վստահելու և համագործակցելու մոտիվացիան, մասնակիցներն այսօր հանդես են գալիս մեկ թիմով, նշանակում է ծրագիրն արդեն հաջողված է»,- ասում է ծրագրի համակարգող, ԵԱԴ նախագահության անդամ Արման Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր