00:00:00

ԿԸՀ-ն բաշխել է Երեւանի ավագանու ընտրությունների ՏԸՀ նախագահների եւ քարտուղարների պաշտոնները

01:25, 01 սեպտեմբեր 2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր՝ օգոստոսի 31-ին գումարված հերթական նիստում որոշում է կայացրել Երեւանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնին (ICES): ԿԸՀ-ն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) նախագահների եւ քարտուղարների պաշտոնները ՀՀ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջեւ: Արտահերթ ընտրությունների համար ձեւավորված 475 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 262-ական, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք՝ 140-ական, «Ելք» կուսակցությունների դաշինք՝ 41-ական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն՝ 32-ական: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը ԿԸՀ կարող են ներկայացվել սեպտեմբերի 3-ից 5-ը, մինչեւ ժամը 18.00-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր