00:00:00

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը Լոռու մարզում է

23:47, 31 օգոստոս 2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում է` շահագրգիռ պաշտոնյաների հետ  մարզի զբոսաշրջային ներուժը քննարկելու,  համայնքային խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: Ստեփանավան քաղաքում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանի հետ նախարար Պապիկյանը  քննարկել է Ստեփանավան քաղաքի զբոսաշրջային հնարավորությունները` հաշվի  առնելով տարածքի` պատմական հուշարձաններով հարուստ լինելու հանգամանքը: Նախարարը նշել է, որ այս ներուժի արդյունավետ օգտագործումը համայնքի համար տնտեսական զարգացման հեռանկարներ կստեղծի: Այնուհետև նախարար Պապիկյանը  ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ  եղել է Հնեվանք  եկեղեցում, ապա այցելել Լոռի Բերդ դամբարանադաշտ և ամրոց, քննարկել պատմական հուշարձանները  զբոսաշրջային ակտիվ երթուղիների մեջ ներառելու հնարավորությունը: Նախարար  Պապիկյանը նշել է, որ  պատմամշակութային այս  հուշարձանախումբը  զբոսաշրջային կենտրոն դառնալու մեծ ներուժ ունի  և այս ուղղությամբ եղած ռեսուրսները ճիշտ օգտագործելու դեպքում այն զբոսաշրջության համար գրավիչ կարող է դառնալ: ՀՀ ՏԿԶ և ՀՀ մշակույթի նախարարների հաջորդ այցը Արդվի համայնքն էր`  Հովհաննես III  Օձնեցու դամբարան, որտեղ Օձուն համայնքի ղեկավարի հետ  քննարկվել է    դամբարան տանող ճանապարհի բարեկարգման հնարավորությունները: Այնուհետև նախարարները եղել են  Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ Օձունի վանահայրը ներկայացրել է եկեղեցու պատմամշակութային նշանակությունը, քննարկվել են   Օձունի զբոսաշրջային հնարավորություները:   ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է այցը  մարզի համայնքներում:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր