00:00:00

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին

22:34, 30 օգոստոս 2018

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ջեյմս Թոմսոնին` վերջինիս Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ռազմական կցորդին և մաղթել հաջողություններ Հայաստանում աշխատանքային գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է ԱՄՆ նահանգային համագործակցության շրջանակում Կանզասի ազգային գվարդիայի հետ փոխգործակցության 15 ամյակի միջոցառումների անցկացումը այս տարվա սեպտեմբեր ամսին: Կողմերն անդրադարձել են նաև պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության այլ օրակարգային հարցերին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող թեմաներին: Ամերիկյան կողմի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է շփման գծում հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախիջանի հատվածում տիրող իրավիճակը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր