00:00:00

«Վեոլիա Ջուր»-ը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները՝ կապված ՀԾԿՀ անդամներին կաշառելու հետ

19:39, 30 օգոստոս 2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը համացանցի իր կայքէջում բաժանորդների համար հրապարակել է հաղորդագրություն, որտեղ անդրադարձ է կատարել հրապարակված «անհիմն եւ լուրջ մեղադրանքներին», որոնք ներկայացվել են Ընկերությանը մի քանի շաբաթ առաջ:
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է. «Վեոլիա Ջուր» ընկերությունը հերքում է ոստիկանության կողմից օգոստոսի 25-ին իր կայքում զետեղված տեղեկությունները, կտրականապես չի ընդունում իր աշխատակիցներին ուղղված բոլոր մեղադրանքները եւ վրդովմունքն է արտահայտում անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքների  խախտման առիթով, որի զոհն է դարձել Ընկերությունը: «Վեոլիա Ջուր» ընկերությունը հիշեցնում է, որ 2017-2031թթ. համար սակագների սահմանման պայմանագրային մեխանիզմները հաստատվել էին ՀՀ կառավարության կողմից եւ ամրագրվել էին 2016 թվականի նոյեմբերին ստորագրված Վարձակալության պայմանագրում: Այդ մեխանիզմները երբեք չեն վերանայվել: «Վեոլիա Ջուր» ընկերությունն ընդգծում է, որ ուղղորդվում է համակարգում գործող էթիկայի կանոնակարգով եւ գնումների շատ խիստ ընթացակարգերով: Ընկերությունը միշտ գործում է օրենքներին, կանոնակարգերին եւ կիրառելի ընթացակարգերին համաձայն: «Վեոլիա Ջուր» ընկերությունը ցավում է, որ չի կարողացել իր շահերը պաշտպանել իրավապահ մարմինների մոտ, որոնք կրկնում են Ընկերության մի քանի նախկին աշխատակիցների եւ մրցույթների արդյունքում չընտրված մատակարարների՝ ամիսներ շարունակ տեւող արշավի շրջանակներում հնչեցրած մեղադրանքները: «Վեոլիա Ջուր» ընկերությունը ջանք չի խնայի եւ չի թույլ տա, որպեսզի համակարգում իրավիճակի ապակայունացմանը միտված արշավը որեւէ կերպ բացասական ազդեցություն ունենա Հայաստանի Հանրապետությունում մատուցվող ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների շարունակականության եւ որակի վրա: Ի վերջո, «Վեոլիա Ջուր» ընկերությունն առավելագույնս ցածր սակագին պահպանելու համար լուծումներ է առաջարկում եւ ցանկանում է, որպեսզի կառավարությունը դադարեցնի Ընկերության հանդեպ կոշտ քննադատությունները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր