00:00:00

Անհայտ կորածների ընտանիքները գտնվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրության կենտրոնում. ԿԽՄԿ

17:03, 30 օգոստոս 2018

Անհայտ կորածների ընտանիքները գտնվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ուշադրության կենտրոնում։ Օգոստոսի 30-ին նշվում է Անհայտ կորածների միջազգային օրը։ Այդ կապակցությամբ ԿԽՄԿ–ի երեւանյան պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ շեշտելով, որ ղարաբաղյան հակամարտության հրադադարից 24 տարի անց անհայտ կորածների հազարավոր ընտանիքներ շարունակում են սպասել իրենց սիրելիների մասին լուրերի։ «ԿԽՄԿ-ն աջակցում է հակամարտության կողմերին չեզոք միջնորդի իր առաքելությամբ՝ պարզելու այդ մարդկանց ճակատագրերը»,–նշվում է հայտարարությունում։ ԿԽՄԿ–ի տվյալներով՝ ղարաբաղյան հակամարտության հետեւանքով Հայաստանից անհայտ կորել է ավելի քան 400 մարդ։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից ու Ադրբեջանից կան ավելի քան 4500 անհայտ կորած զինվորական եւ քաղաքացիական անձիք։ 2014 թվականից կազմակերպությունը հավաքում է կենսաբանական նմուշներ անհայտ կորած անձանց մոտ արյունակիցներից։ Ապագայում՝ արտաշիրմում իրականացնելու դեպքում, այս նմուշները կմեծացնեն աճյունների ինքնությունը պարզելու հավանականությունը։ ԿԽՄԿ-ն տրամադրում է նաեւ բազմակողմանի աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին, կազմակերպում հիշատակման միջոցառումներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր