00:00:00

Սեպտեմբերի 6-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ

16:30, 30 օգոստոս 2018

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց սեպտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Որոշման նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Օրակարգում հետեւյալ նախագծերն են՝ 1.«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը: 3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել՝ 1) «2018 թվականի սեպտեմբերի 6-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի անցկացման մա¬սին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը. 2) «2018 թվականի սեպտեմբերի 6-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը. 3) «2018 թվականի սեպտեմբերի 6-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում հարցի քննարկման տեւողության սահմանման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր