00:00:00

Արարատում ամփոփվել են օգոստոսյան մարզային քննարկումները

16:20, 30 օգոստոս 2018

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանըմարզային վերջին քննարկումն անցկացրել է Արարատի մարզում:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի կրթության ոլորտի խնդիրները։ Նախարարն իր խոսքում անդրադարձել է դպրոցների ապաքաղաքականացման, համազգեստի, դրամահավաքության, միասնական ավարտական քննությունների, դասագրքերի և կրթական ծրագրերի խնդիրներին: Անդրադառնալով նախատեսվող բարեփոխումներին` նախարարը նշել է, որ գալիք ուսումնական տարվանից սկսած առաջին դասարանցիների ընդունելությունը դպրոցներում տեղի կունենա էլեկտրոնային գրանցման եղանակով, իսկ դասվարների ընտրությունը տեղի կունենա ոչ թե ծնողի ընտրությամբ, այլ վիճակահանությամբ: Նախարարի խոսքով` սա հնարավորություն կտա խուսափել դպրոցներում այսպես  կոչված «էլիտար» դասարանների  ձևավորումից: Նախատեսվում է էլեկտրոնային գրանցմամբ իրականացնել նաև ուսուցիչների մրցութային ընտրությունը, ինչպես նաև փոփոխություններ իրականացնել դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման և մի շարք այլ կարգերում:

Անդրադառնալով դպրոցներում աշխատանքային տետրերի օգտագործմանը` նախարարը նշել է, որ աշխատանքային տետրեըը պարտադիր չեն և ուսուցիչն իրավունք չունի պահանջել, որ բոլորն ունենան նման տետրեր:

Դպրոցների ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր են ուղղել Արայիկ Հարությունյանին, որոնք վերաբերել են դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, ֆինանսավորման բանաձևին, կրթական ծրագրերին, ավարտական քննությունների կազմակերպմանը և այլ խնդիրների:

Խորհրդակցությանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Բացվել է ՀԲ վարկային ծրագրով հիմնանորոգված Արարատի ավագ դպրոցը

Մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու մարզպետ Գարիկ Սարգսյանը մասնակցել են Համաշխարհային բանկի վարկային ծրագրով վերակառուցված Արարատի ավագ դպրոցի բացմանը: Ուսումնական տարին այս դպրոցի աշակերտներըկդիմավորեն նոր շենքում, որն ապահովված է ժամանակակից կրթության համար նախատեսված բոլոր պայմաններով` լաբորատորիաներ, սպորտդահլիճ, գրադարան, նորոգված դասասենյակներ և այլն: Արարատի ավագ դպրոցը ՀԲ «Կրթության բարելավում վարկային ծրագրի» շրջանակում  հիմնովին նորոգված 5 մարզայինավագ դպրոցներից մեկն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր