00:00:00

Հրազդանում ազատ տնտեսական գոտի կստեղծվի

15:49, 30 օգոստոս 2018 Տնտեսություն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ազատ տնտեսական գոտի ստեղծել Հրազդան քաղաքում, որի կազմակերպիչ է ճանաչել «ԷԿՈՍ» ՓԲԸ-ին: Ազատ տնտեսական գոտին կգործի Գործարանային 1 հասցեում գտնվող տարածքում: Նախագիծը գործադիրի հաստատմանը ներկայացրեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ կազմակերպության կողմից ներկայացված ծրագիրը նախատեսում է, որ մինչեւ 2043 թվականը կներգրավվի շուրջ 200 շահագործող այդ տարածքում, ընդ որում, մինչեւ 2021 թվականը խոսքը 50 շահագործողի մասին է. «Ծրագրի ընթացքում կազմակերպիչի կողմից ստեղծվելու է 22 նոր աշխատատեղ, եւ 300 նոր աշխախատեղ էլ կանխատեսվում է, որ կստեղծեն շահագործողները: Կազմակերպիչը մինչեւ 4 մլն դոլարի ներդրում է նախատեսում կատարել, իսկ շահագործողների կողմից մինչեւ 2021 թվականը 15 մլն դոլար, իսկ հետագա տարիների համար եւս 30 մլն դոլարի ներդրում»,-ասաց նախարարը: Ըստ Մինասյանի՝ նախատեսվում է, որ երկու հիմնական տարածք է լինելու, մեկը Հրազդանում 4,3 հա չափով, եւ օֆիսային տարածք Երեւանում. «Հրազդանում ակնկալվում է, որ կլինի մայնինգի կենտրոն, այսինքն բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված գործունեություն, տվյալների մեծ զանգվածների ամպային հաշվարկման եւ ամպային տեխնոլոգիաների առավել լայն օգտագործում եւ սրանով պայմանավորված առավել լայն հնարավորություններ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ սա կլինի Հայաստանում թվով 4-րդ ազատ տնտեսական գոտին: Արծվիկ Մինասյանն ասաց, որ նախագիծը նպատակ ունի ապահովել օտարերկրյա ուղղակի ներդրումներ, երկրի ներդրումային գրավչության բարձրացում, բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծում, նոր աշխատատեղերի ստեղծում եւ խթանել կայուն տնտեսական զարգացումը: ԱՏԳ-ի գործունեության ժամկետ է սահմանվել 25 տարին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր