«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն այսօր՝ օգոստոսի 29-ին, ԿԸՀ է ներկայացրել իր փաստաթղթերը սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով:
Կուսակցության ներկայացուցիչ Արթուր Գասպարյանը լրագրողներին հայտնեց, որ կուսակցությունը ստեղծվել է 2005 թվականին, Մանուկ Գասպարյանի կողմից, այժմ կուսակցությունը գլխավորում է Մանուել Գասպարյանը, կուսակցությունը մասնակցել գրեթե բոլոր ընտրություններին:
«Նախորդ ընտրություններում Երեւանու ավագանում ունեցել է անդամ՝ «Բարեւ Երեւան» խմբակցությունում, ԱԺ-ում ներկայացված ենք եղել ՀԱԿ խմբակցության ներքո:
«Ընտրությունները լինելու են ազատ, արդար ու թափանցիկ, քանի որ մեր կուսակցությունը մաս է կազմում այս հեղափոխությանը: Մենք համարում ենք, որ իշխանությունը վերադարձվել է ժողովրդին, հետեւաբար որոշել ենք մասնակցել այս ընտրություններին, հետագա ընտրություններին եւս: Համոզված ենք, որ այս իշխանություններն ամեն ինչ կանեն, որ ընտրություններն անցնեն թափանցիկ, ազատ հասարակական կամարտահայտության ներքո: Սրանք կլինեն նախնական ընտրությունների ԱԺ ընտրություններից առաջ:
Նշենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերի համար այսօր՝ օգոստոսի 29-ը վերջին ժամկետն է, երբ կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նշենք, որ ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը կսկսվի սեպտեմբերի 10-ից եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: 11 քաղաքական ուժեր մտադրություն են հայտնել մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: