00:00:00

Դաշնակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ

22:44, 29 օգոստոս 2018

 «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսացկությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու գրանցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Վահագն Մատինյանը: «Երևանցին Դաշնակցությանը ձայն կտա, քանի որ մեր քաղաքապետի թեկնածուն երևանցի է: Նա ունի մեծ հարգանք և սեր: Մեր թեկնածուները հիմնականում բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մարդիկ են, ովքեր լավ գիտեն իրենց գործը»,- ասաց Մատինյանը: Նրա խոսքով` իրենք բոլորին քաղաքական ուժերին են մրցակից համարում, և ավագանիում  մեծամասնություն ունենալու ակնկալիք ունեն: Դաշնակցություն կուսակցությունը ավագանու ընտրություններին կմասնակցի 77 հոգանոց ցուցակով և «Միասին` հանուն Երևանի» կարգախոսով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր