00:00:00

«Երկիր ծիրանին» որեւէ մեկին իրեն մրցակից չի տեսնում. կուսակցությունը 56 հոգանոց ցուցակ ներկայացրեց

22:40, 29 օգոստոս 2018

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը այսօր` օգոստոսի 29ին, Երևանի ավագանու ընտրություններին գրանցման հայտ ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք 56 հոգանոց ցուցակ են ներկայացրել և այն գլխավորում է Զարուհի Փոստանջյանը, ով քաղաքապետի իրենց թեկնածուն է: «Երևանցիներն արդեն հնարավորություն ունեն ունենալ քաղաքապետ, ով իրականում մտահոգ կլինի երևանցիների խնդիրներով, լավագույնս տիրապետում է բոլոր խնդիրներին՝ տուն առ տուն, բակ առ բակ»,-ասաց Սոնա Աղեկյանը: Նա նշեց, որ որևէ մեկին մրցակից չի տեսնում, ներկայանում է իր ծրագրով, իր մրցունակ թիմով: Սոնա Աղեկյանի խոսքով՝ նախորդ տարիներին գեղեցիկ ծրագրեր են գրվել, սակայն դրանք մնացել են թղթի վրա, քանի որ չեն իրագործվել, ընդհակառակը վերջին 1 տարվա ընթացքում խնդիրները հիմնականում լուծվել են իրենց խմբակցության միջոցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր