00:00:00

«Ավազահատիկ» ՍՊԸ–ի հիմնադիրը չարաշահումների գործով նա նշել է Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները

22:20, 29 օգոստոս 2018 Իրավական

Փաստական տվյալներ են ձեռք բերվել` ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների պատասխանատու անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերեւույթ դեպքերի վերաբերյալ: Այս առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռհանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել` ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների պատասխանատու անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերեւույթ դեպքերի վերաբերյալ եւ որոշում կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին։ «Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին եւ Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ։ Ներգրավելով վարկային միջոցներ՝ կատարել է շուրջ 80 000 ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրում՝ ձեռք բերելով ավազի լվացման եւ մաղման հոսքագծեր, սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի։ Ընդ որում՝ բաժնեմասերի 60 տոկոսը պահանջվել է ձեւակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։ Բացի այդ, պարզվել է նաեւ, որ Նորամարգի համայնքի ղեկավարը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հողատարածքի վարձակալության վերաբերյալ «Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի հետ ավելի վաղ ստորագրված պայմանագիրը լուծարելու վերաբերյալ։ Նշված հողատարածքում ընկերությունն զբաղվում էր ավազի հանույթով։ Դատարանը բավարարել է հայցադիմումը, որից հետո նոր պայմանագիր է ստորագրվել տվյալ հողատարածքի վարձակալության վերաբերյալ այլ սեփականատերերի հետ։ ՍՊԸ ընկերության հիմնադիրը եւ այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերեւույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ եւ Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները։ Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ՝ ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավար ներկայացուցիչների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաեւ՝ նրանց կողմից խարդախություն կատարելու առերեւույթ դեպքերի վերաբերյալ՝ որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ ուղարկելու մասին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր