00:00:00

Վալերիյ Օսիպյանը քննարկել է ծառայության մի շարք հարցեր

21:38, 29 օգոստոս 2018

Օգոստոսի 28-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելեց Տավուշի մարզ` ծանոթանալու մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին, պայմաններին ու խնդիրներին: Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականով ոստիկանության զորքերի` մարտական հերթապահության անցնելու որոշում էր կայացվել, և մի քանի օր առաջ առաջին ստորաբաժանումները մեկնեցին պետական սահման: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը եղավ ստորաբաժանման տեղակայման կետերում, ծանոթացավ պայմաններին, խնդիրներին, քննարկեց ծառայության մի շարք հարցեր: Դիրքերից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ունի, իր մարտական խնդիրը, բայց անփոփոխ է մեկ ընդհանրություն. մշտական պատրաստականությունը հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության: Ոստիկանության պետն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը և նրանց ուղեկցողները ծանոթացան զինվորների ծառայության ու կենցաղի պայմաններին, հանդերձավորմանը, պարենային ապահովմանը: Նրանց ներկայացվեցին արևային մարտկոցներով էլեկտրականություն ապահովելու համակարգերը, գիշերային տեսադիտարկման սարքերը, բուժկետերի հագեցածությունը, դիտակետերի ու պահակակետերի կազմակերպման առանձնահատկությունները: Նաև չեզոք գոտու ու հակառակորդի առաջապահ դիրքերի տեսադիտարկում արվեց` զինծառայողների ու հրամանատարների հավաստումով, որ նրանց ցանկացած տեղաշարժ, ցանկացած շարժում հսկողության տակ է, և զորքերը միշտ պատրաստ են արագ ու համարժեք արձագանքի: Օգոստոսի 28-ը նաև ոստիկանության այդ սահմանապահ ստորաբաժանման կազմավորման օրն է, և Վալերիյ Օսիպյանը շնորհավորելով տարեդարձի առթիվ` շնորհակալություն հայտնեց ծառայության համար: Մեկ օր տևեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի այցը մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերին, որ երկրի ներքին անվտանգությանը զուգահեռ սահմանի անառիկությունն է պահպանում: https://www.youtube.com/watch?v=uWz7aTnz1kM  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր