00:00:00

Թափառող կենդանիների վնասազերծման պայմանագիրը լուծվեց․ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն տուգանվեց

20:50, 29 օգոստոս 2018

Երեւանի քաղաքապետարանը միակողմանի լուծել է թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների մատուցման նպատակով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը` ստանձնած պարտավորությունների չկատարման հիմքով: Քաղաքապետարանից հայտնում են, որ պայմանագրի լուծման արդյունքում Երեւանի քաղաքապետարանը նախաձեռնել է  «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու ընթացակարգ, որը բավարարվել է ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի 17.08.2018 թվականի թիվ ՍՑ-ԱՄ-2018/120 որոշմամբ եւ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն ընդգրկվել է վերը նշված ցուցակում 2 տարի ժամկետով: Միաժամանակ, «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ից, բանկային երաշխիքին համապատասխան, Երեւան քաղաքի բյուջե է գանձվել 11,422,720 դրամի չափով պայմանագրի ապահովումը: Հաշվի առնելով թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների անհրաժեշտության, ինչպես նաեւ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ հանրային հակասական կարծիքների եւ մոտեցումների առկայությունը՝ Երեւանի քաղաքապետարանը, մինչեւ ծառայությունների ձեռքբերման նոր մրցույթ հայտարարելը, իր պաշտոնական կայքում (yerevan.am) տեղադրել է ծառայությունների տեխնիկական բնութագիրը` առաջարկներ եւ դիտողություններ անելու համար: Առաջարկությունները եւ դիտողությունները 15-օրյա ժամկետում հնարավոր է ուղարկել [email protected] էլ. հասցեով կամ գրավոր` Երեւանի քաղաքապետարան (Արգիշտիի 1):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր