00:00:00

Չարաշահումներ Երևան քաղաքի թիվ 46 ավագ դպրոցում. պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

20:16, 29 օգոստոս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով առերևույթ չարաշահումներ են բացահայտվել Երևանի թիվ 46 ավագ դպրոցում. մեղադրանք է առաջադրվել դպրոցի նախկին  տնօրենին։ Մինչդատական վարույթում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանի թիվ 46 դպրոցում տարբեր հաստիքների վրա ձևակերպվել են նախկին տնօրենի ընտանիքի անդամները, ովքեր աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անունով ձևակերպվել են աշխատավարձեր: Առերևույթ չարաշահումները տեղի են ունեցել 2010-2017 թթ., որոնց հետևանքով պետությանը պատճառված վնասը գնահատվել է 7.651.346 ՀՀ դրամ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինս իրեն մեղավոր է ճանաչել և ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասը՝ 7.671.346 ՀՀ դրամ գումարը վճարելով ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվեհամարին։ Նախաքննությունը շարունակվում է։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր