00:00:00

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուլղարիայի նախագահին

19:00, 29 օգոստոս 2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադեւին՝ Սվոգե քաղաքի մերձակայքում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի եւ վիրավորների պատճառ է դարձել: Հանրապետության նախագահն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Ռադեւին եւ բարեկամ Բուլղարիայի ժողովրդին՝ մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն եւ ոգու արիություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր