00:00:00

Մեծ Բրիտանիան վերականգնում է Աֆրիկայի հարավում իր ավանդական քաղաքականությունը

18:15, 29 օգոստոս 2018 Արտաքին քաղաքականություն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունը հարավաֆրիկյան մաքսային միության 6 երկրների հետ առևտրային համաձայնագրի կնքման և մոտ 10 միլիարդ դոլարի ներդրման՝ վերադարձ է Հին Անգլիայի ավանդական քաղաքականությանը այս տարածաշրջանում: Աշխարհի նեոգաղութացման պայմաններում, Բրիտանիան որոշել է ,,վերադարձնել,, իր նախկին գաղութները և պատրաստվում է այդ գործի համար ծախսել ահռելի գումար՝ ոչ ավել, ոչ պակաս երկրի ՀՆԱ-ի 0.7 տոկոսը: Հարկ ենք համարում նշել, որ աշխարհի ամենաարագ զարգացող 6 տնտեսություններից 4-ը գտնվում են հենց այս տարածաշրջանում: Աֆրիկայի նոր գաղութացումը Բրիտանիային հնարավորություն է տալիս 1. կոմպենսացնել «Բրեքզիտ»-ը, 2. ԱՄՆ-ին հնարավորություն ընձեռնել կենտրոնանալու և ֆինանսական ռեսուրսներ ծախսելու այլ տարածաշրջանների վրա, 3. կանխել Չինաստանի տնտեսական մուտքը այս տարածաշրջան, որն արդեն 100 միլիարդ դոլարի ներդրում ունի Աֆրիկայում: Այս առումով ԱՄՆ-ը պարտվում է Չինաստանին և Բրիտանիան պետք է կանխի դա, 4.Զերծ մնալ ԱՄՆ-Եվրոպա տնտեսական լարվածությանը մասնակցելուց 5.Սեփական հասարակությանը «կերակրել»  հին ու բարի Անգլիայի վեհության գաղափարով: Արտակ Հովհաննիսյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր