00:00:00

Արմեն Գրիգորյանն ու Վալերի Օսիպյանը ծանոթացել են մարտական հերթապահություն իրականցնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին

18:05, 29 օգոստոս 2018

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը Տավուշի մարզում ծանոթացել են մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին, պայմաններին ու խնդիրներին: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Օգոստոսի 28-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հետ համատեղ այցելություն ունեցանք Տավուշի մարզ՝ ծանոթանալու մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին, պայմաններին ու խնդիրներին, որոնք ՀՀ վարչապետի որոշման համաձայն օրեր առաջ սահմանագծում փոխարինել էին ժամկետային զինծառայողներին: Զինվորական ղեկավարության ուղեկցությամբ եղանք ստորաբաժանումների տեղակայման կետերում, ծանոթացանք պայմաններին, խնդիրներին և քննարկեցինք ծառայությանը առնչվող մի շարք հարցեր»,- գրել է Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր