00:00:00

Սանիտարահամաճարակային իրավիճակի վերահսկման հայ-ռուսական համատեղ ծրագրերը նոր թափ են ստանում

17:22, 29 օգոստոս 2018

Սանիտարահամաճարակային իրավիճակի վերահսկման ոլորտում հայ-ռուսական գործակցությանը նոր խթան կհաղորդվի: Այս առումով երկկողմ ծրագրեր են քննարկվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի`Մոսկվա այցի ընթացքում` ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (РОСПОТРЕБНАДЗОР) ղեկավար Աննա Պոպովայի հետ հանդիպման ընթացքում: Քննարկման օրակարգում էին «Ռոսպոտրեբնադզորի» կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրմանը, ժանտախտի ներբերման եւ տարածման ռիսկի կրճատմանը, ինչպես նաեւ ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի դեմ պայքարին եւ հակազդմանն առնչվող հարցեր: Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ընթացքում նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է «Ռոսպոտրեբնադզորի» կողմից մշտապես ցուցաբերվող աջակցության կարեւորությունը, հատուկ վտանգավոր վարակների ուղղությամբ համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը: Այս աշխատանքները կիրականացվեն նաեւ անդրկովկասյան բարձրլեռնային գոտիներում` բնական օջախային հիվանդությունների, մասնավորապես, ժանտախտի ուղղությամբ: Քննարկման առանձին թեմա է դարձել նաեւ շարժական լաբորատորիաների տրամադրման հարցը: Կողմերը երկուստեք հետաքրքրություն են ցուցաբերել շարունակել վարակիչ հիվանդությունների ախտորոշման լաբորատորիաների նյութատեխնիկական աջակցության ցուցաբերման ուղղությամբ ռուսական ծրագիրը: Այն հաջող կերպով ընթանում է դեռ սկսած 2012 թվականից, մասնավորապես, ՄԻԱՎ ՁԻԱՀ-ի մասով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկու երկրներում համաճարակային իրավիճակին առնչվող, ինչպես նաեւ հետագա գործակցության ամրապնդման, պատվաստման ընթացակարգերին առնչվող հարցեր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ` հետագայում առավել սերտ աշխատելու, գիտահետազոտական հաստատությունների միջեւ համագործակցության ակտիվացման ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր