00:00:00

Առողջ ապրելակերպը մահացու վտանգավոր է պարզվել

03:54, 29 օգոստոս 2018 Առողջություն

Լոձի (Լեհաստան) բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ ցածր ածխաջրային դիետաները, որոնք առողջ ապրելակերպի մի մասն են համարվում, մեծացնում են վաղաժամ մահվան հավանականությունը։ Այս մասին հաղորդվում է EurekAlert! պարբերականում։ Երկարաժամկետ հետազոտությանը, որը անցկացվել է 1999-2010 թվականների ընթացքում, 24825 մարդ է մասնակցել, որոնց միջին տարիքը 47,6 է եղել։ Մասնագետները ուսումնասիրել են ցածր ածխաջրային սննդակարգերի և տարբեր պատճառներից մահացությունների դեպքերը, այդ թվում սրտի իշեմիկ հիվանդությունները, կաթվածն ու քաղցկեղը։ Պարզվել է, որ նրանց մոտ, որոնք ածխաջրերի ամենացածր օգտագործումն են ունեցել, վաղաժամ մահացության հավանականությունը աճել է 32 տոկոսով՝ միջին ցուցանիշի համեմատությամբ։ Այս կապը առավել ուժեղ է եղել տարեց մարդկանց մոտ, որոնք չէին տառապում ճարպակալմամբ։ Նման կապի հնարավոր պատճառներից մեկը, հնարավոր է կենդանի սպիտակուցի և ճարպերի օգտագործման կողմնակի ավելացումն է, ինչպես նաև օրգանիզմին բջջանյութի և այլ բուսական ծագման նյութերի ոչ բավարար մատակարարումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր