00:00:00

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 27-ից 28-ը

22:44, 28 օգոստոս 2018 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 34 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 8, խարդախության 5, շորթման 2, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության և ծեծի 1-ական դեպք: Հայտնաբերվել է 3 հետախուզվող, ինչպես և կամավոր ներկայացել է 1-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր