00:00:00

Դատապարտյալի տաբատի գրպանից դեղահաբ եւ սպիտակ փոշենման զանգված են գտել

21:58, 28 օգոստոս 2018 Իրավական

Օգոստոսի 28-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները երկարատեւ տեսակցությունից առաջ անձնական խուզարկության են ենթարկել  դատապարտյալ Գ. Գ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի աջ գրպանից հայտնաբերել եւ առգրավել են պոլիէթիլենով փաթեթավորված 1 կոտրված դեղահաբ եւ սպիտակ փոշենման զանգված: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր