00:00:00

Վերաքննիչ դատարանը մերժել է Յուրի Խաչատուրովի բողոքը

21:11, 28 օգոստոս 2018 Իրավական

Վերաքննիչ դատարանը մերժել է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ 2008 թվականի մարտի 1-ին Խաչատուրովը պաշտպանության փոխնախարարն էր և մայրաքաղաքի կայազորի պետը: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այն ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը Խաչատուրովը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Նա ազատ է արձակվել հինգ միլիոն դրամի գրավի դիմաց  և մեկնել է Մոսկվա, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդագրության, շարունակում է կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները: 2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր