00:00:00

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը

18:09, 28 օգոստոս 2018 Իրավական

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 միլիոն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից: Հարցին` թե արդյոք նրանք չե՞ն պատրաստվում վճռաբեկ բողոք ներկայացնել, պաշտպանը ասաց, որ որոշումը ստանալուն պես և, քննարկելով դրանում առկա ձևակերպումները, իրենց դիրքորոշումը կհայտնեն:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31