00:00:00

Նախարարը կոչ է արել բացառել դրամահավաքը դպրոցներում

23:41, 27 օգոստոս 2018

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում վարել է օգոստոսյան խորհրդակցություն՚ մարզի հանրակրթական և ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է կրթության ոլորտում 2018-2019 ուսումնական տարվա համար նախատեսված և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները, որոնք առնչվում են դպրոցական ծրագրերին, դասագրքերին և կրթական չափորոշիչներին: Դպրոցների կառավարման ոլորտի փոփոխություններից ԿԳ նախարարը կարևորել է տնօրենների ընտրության և հավաստագրման, կառավարման խորհուրդների գործունեության, ուսուցիչների մրցույթների կազմակերպման բարելավումը: Արայիկ Հարությունյանը տնօրեններին կոչ է արել դպրոցներում կանխել դրամահավաքությունը, հրաժարվել դպրոցական միասնական համազգեստի պարտադրանքից. «Հարգելի տնօրեններ, ես խնդրում և հորդորում եմ գործել օրենքի և իրավունքի սահմաններում: Նախարարությունը ձեր գործընկերն է և մենք պետք է համատեղ իրականացնենք ոլորտի բարեփոխումներ»,- նշել է նա: Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է նաև դպրոցների ավարտական քննությունների անցկացման միասնական մոդելի ներդրման հարցին, խոսել դպրոցների լիցենզիաների պարտադիր առկայության, ֆինանսավորման նոր բանաձևի մշակման և այլ հարցերի մասին: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է նաև նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը, որպեսզի 2020 թվականից մարզում ներդրվի համընդհանուր ներառական կրթություն: Խորհրդակցության ընթացքում ԿԳ նախարարը պատասխանել է նաև տնօրենների հարցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր