00:00:00

Բակո Սահակյանը ՀՀ ՊՆ-ին կից խորհրդի հետ հասարակություն-բանակ կապերին վերաբերող հարցեր է քննարկել

22:52, 27 օգոստոս 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ օգոստոսի 27-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը եւ հասարակություն-բանակ կապերին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահը պետական պարգեւներ է հանձնել Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգեւատրված հասարակական խորհրդի մի խումբ անդամների: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր