00:00:00

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 111 դեպք

22:41, 27 օգոստոս 2018 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 24-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 111 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 38, խարդախության 12, անձնական ունեցվածքի գողության 9, սպանության սպառնալիքի 6, ապօրինի ծառահատման 5, կողոպուտի եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման, խուլիգանության, պաշտոնեական լիազորություններ չարաշահման, կաշառակերության, ծեծի, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու ու պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրության 3-ական, բնակարանային գողության 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առեւանգման, շորթման, յուրացման կամ վատնման, որսագողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու, անօրինական կառույցներ չքանդելու, ազատությունից ապօրինի զրկելու, թմրանյութի իրացման եւ փաստաթղթի կեղծման 1-ական դեպք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր