00:00:00

Քննություն է տարվում՝ պարզելու Մարտունու թիվ 2 դպրոցի տնօրենի մահվան հանգամանքները

21:58, 27 օգոստոս 2018

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրի Մովսիսյանի մահվան հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ օգոստոսի 26-ին Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատն ահազանգ է ստացել, որ Մարտունի քաղաքի թիվ N բնակարանի դուռը փակ է, և չեն կարողանում բացել։ Փրկարարները տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են դուռը և ներս մտել բնակարան, որտեղ ննջարանների նախասրահի առաստաղի մոտով անցնող երկաթյա խողովակից կախված վիճակում հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ Նաիրի Մովսիսյանի դին՝ ծնված 1980 թ.։ Վերջինս աշխատում էր Մարտունու թիվ 2-րդ հիմնական դպրոցում՝ որպես տնօրեն, ամուսնացած է, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա: Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Նաիրի Մովսիսյանի մահվան հանգամանքները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր