00:00:00

Արևշատ համայնքի ղեկավարին խնդրել են պատից հեռացնել վարչապետի լուսանկարը

21:47, 27 օգոստոս 2018

Հենց նոր խոսեցի Արևշատ համայնքի ղեկավարի հետ և խնդրեցի պատից հեռացնել վարչապետի լուսանկարը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառել է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը: «Մեր քաղաքական թիմի համար անընդունելի են հին Հայաստանում գործած արատավոր ավանդույթները։ ՀՀ պաշտոնյաների աշխատասենյակներում պատից կարող է կախված լինել միայն ՀՀ զինանշանը»,-գրել է նա: Վարչապետի խոսնակ Արման Եղոյանն էլ, անդրադառնալով այս հարցին, ասաց, որ շատ վատ է վարչապետը վերաբերում դրան: «Վարչապետը երբևէ ոչ խրախուսել է, ոչ էլ պահանջել, որ իր նկարները կպցված լինեն որևէ պետական հաստատությունում, առավել ևս՝ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատասենյակի պատերին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր