00:00:00

Տվյալ բացահայտումն ընդգծում է այն դիվանագիտական ջանքերը, որ գործադրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. Աշոտյան

21:10, 27 օգոստոս 2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկվա հարցազրույցում հայտնեց, որ դեմ է եղել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի թեկնածությանը եւ այլ թեկնածություններ էին առաջարկում. Այս հայտարարությունը ուշագրավ է եւ արժանի ավելի մանրամասն վերլուծության: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Նախ, կարծում եմ, Բելառուսի նախագահը մինչեւ վերջ չի բացել թեման, եւ առավել հակված եմ մտածելու, որ Բելառուսը դեմ է եղել առհասարակ Հայաստանի նախագահությանը այդ կազմակերպության շրջանակներում: Դրված խնդիրը, վստահաբար, անձի ընտրության հարց չէր, քանզի եթե նախագահությունը պիտի անցներ Հայաստանին, ապա այլ երկրի ղեկավար Հայաստանից այլ թեկնածուների անուններ տալ չէր կարող: Տվյալ բացահայտումն ընդգծում է այն դիվանագիտական ջանքերը, որ գործադրել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին հօգուտ մեր երկրի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցը լուծելու համար: Ինչպես կրկին տեսանելի դարձավ Բելառուսի նախագահի հարցազրույցից, Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործը եւ դրա մեխանիզմը մեծապես ազդել են ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումների վրա եւ խոցել են ՀԱՊԿ-ի հեղինակությունը: ՀԱՊԿ-ում մեր դիրքերի պահպանման խնդիրը լրացուցիչ արդիականություն է ստանում ՀԱՊԿ-ում դիտորդ-երկրների կարգավիճակ սահմանելու հարցի ֆոնին եւ Ադրբեջանում քննարկվող ՀԱՊԿ-ին հնարավոր անդամության հարցի համատեքստում: Ի մի բերելով վերոհիշյալը՝ պարզ է դառնում, որ Հայաստանի ռազմաքաղաքական օրակարգում առաջացել են մինչ այդ գոյություն չունեցող խնդիրներ: Ակհնայտ է, որ Հայաստանի նոր իշխանությունները, անկախ Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործի ընթացքից, պարտավոր են ջանքեր գործադրել այդ սկանդալից հետո ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնին Հայաստանի ներկայացուցիչ նշանակելու քվոտան պահելու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր