00:00:00

Լարված իրավիճակ ՇՊՀ-ում․ նախկին պատգամավորի մայրը ռեկտոր է ցանկանում դառնալ

20:12, 27 օգոստոս 2018

Շիրակի Պետական համալսարանում լարված իրավիճակ է։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով բուհում անառողջ մթնոլորտ է ստեղծվել այն բանից հետո, երբ համալսարանի ռեկտորի պաշտոնին է հավակնել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի մայրը՝ Թամարա Մելիքյանը, ով համալսարանում դեկան է աշխատում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն ՀՀԿ-ական Թամարա Մելիքյանը  ամեն ինչ անում է, որպեսզի պաշտոնանկ արվի համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը, եւ ինքը զբաղեցնի ռեկտորի պաշտոնը։ Նշենք, որ Թամարա Մելիքյանը բավական սերտ կապերի մեջ է բուհի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հետ, ում ապօրինությունների մասին մամուլը բազմիցս է գրել։ Ըստ էության Սահակ Մինասյանը չի նահանջում, եւ փորձում է բուհի ղեկավարությունը այս անգամ էլ հանձնել իր հավատարիմ անձանցից մեկին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր