00:00:00

Անդրանիկ Հակոբյանը՝ ավագանու թեկնածու

20:06, 27 օգոստոս 2018

Ես՝ Անդրանիկ Հակոբյանս, հանդիսանալով Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, 17 տարի շարունակ զբաղվում եմ հասարակական գործունեությամբ՝ ապահովելով մատաղ սերնդի ֆիզիկական և հոգեկան դաստիարակության կերտումը: Ֆեդերացիան իր բարեխիղճ և ազնիվ աշխատանքի շնորհիվ մեծ վստահություն է վայելում հասարակության լայն շրջանում: Գաղտնիք չէ, որ մեր օրերում քաղաքամայր Երևանի տարբեր ոլորտներում և մասնավորապես սպորտի ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հետևողական աշխատանքի արդյունքում լուծման կարիք ունեն: Ցայսօր չլինելով որևէ կուսակցության անդամ՝ ես որոշում եմ կայացրել առաջադրվել ավագանու թեկնածու, որպեսզի կարողանամ իմ ու իմ ղեկավարած ֆեդերացիայի ներուժն ուղղել մեր նոր ու լուսավոր Հայաստանի բարեփոխման ու շենացման պատասխանատու գործին: Ջանք ու եռանդ չեմ խնայելու իմ իրավասությունների սահմանում օգտակար լինել հայ ժողովրդիս՝ ներկայացնելով ամենատարբեր հարցերի լուծման նոր գաղափարներ ու մոտեցումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անդրանիկ Հակոբյանը։ Մենք տեղեկացանք, որ վերջինս առաջադրվելու է  ԵԼՔ դաշինքի մաս  կազմող Լուսաավոր Հայաստան եւ  Հանրապետություն կուսակցությունների ցուցակով, որը ղեկավարում է Արդարադատության  նախարար Արտակ Զեյնալյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր