00:00:00

Վարչապետը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ է նշանակել

19:32, 27 օգոստոս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Արտակ Կրկյաշարյանը, Սամվել Ավետիսյանը եւ Արման Պողոսյանը նշանակվել են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արտակ Կրկյաշարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ - զինվորական քննչական գլխավոր վարչության պետ»,-ասված է վարչապետի որոշման մեջ: Մեկ այլ որոշմամբ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ է նշանակել Սամվել Ավետիսյանին: Երրորդ որոշմամբ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արման Պողոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր