00:00:00

Կալանավորների համար բերված հանձնուքում գտել են դառնահամ զանգվածով տարա, բջջային հեռախոս, 18 սրվակ, 86 դեղահաբ

18:41, 27 օգոստոս 2018 Իրավական

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 24-ին՝ 16:00-ի սահմաններում, աշխատակիցները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Դ.-ի անվամբ քաղաքացի Վ. Գ.-ի կողմից բերված հանձնուքը, որի մեջ հայտնաբերել են դառնահամ զանգվածով յոգուրտի պլաստմասսե տարա: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ընդունված կալանավորված անձ Ն. Մ.-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է բջջային մեկ հեռախոս, «Դիմեդրոլ» գրառմամբ հեղուկով 18 սրվակ եւ 86 դեղահաբ: Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր