Օգոստոսի 26-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար ԱրայիկՀարությունյանի հանդիպումը Արցախի Հանրապետության գործընկեր Նարինե Աղաբալյանի, Արցախի կրթության, գիտության և սպորտինախարարության աշխատակիցների, ինչպես նաև Արցախի դպրոցի տնօրենների հետ։ Քննարկվել են հայկական երկու պետություններիհանրակրթության ոլորտին վերաբերող հարցեր, նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներնու ոլորտի բովանդակային խնդիրները:
Նախարար Արայիկ Հարությունյանն այս օրերին օգոստոսյան խորհրդակցություններ է անցկացնում ՀՀ մարզերում, և Արցախայցելությունը կարևորվում է կրթական երկու համակարգերի առավելագույն ինտեգրման համատեքստում։
Քննարկման վերջում Նարինե Աղաբալյանը Արայիկ Հարությունյանին պարգևատրել է Արցախի անկախության 30-ամյակի հուշամեդալով։