00:00:00

Նախագահի հրամանագրով՝ Արմեն Մարտիրոսյանը համատեղության կարգով նշանակվել է Շրի Լանկայում և Նեպալում Հայաստանի դեսպան

17:15, 27 օգոստոս 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը համատեղության կարգով նշանակվել է Շրի Լանկայում Հայաստանի դեսպան: ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանին, համատեղության կարգով, նշանակել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)»: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է Նեպալում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանին, համատեղության կարգով, նշանակել Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)»,- ասված է հրամանագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր