00:00:00

Լքված ծննդատանը՝ մահճակալի վրա, կնոջ դիակ է հայտնաբերվել

16:52, 27 օգոստոս 2018 Իրավական

«Արտաշատ» ԲԿ-ի նախկին ծննդատան շենքում կնոջ նեխած դիակ է հայտնաբերվել: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատել են Քննչական կոմիտեից: ՔԿ-ից նաեւ տեղեկացրել են, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ քննություն է տարվում: Կնոջ դին հայտնաբերվել է ծննդատան սենյակներից մեկում՝ մահճակալին պառկած վիճակում, սակայն ինչպես պարզել են՝ այն եղել է նեխած վիճակում: Հայտնի է նաեւ, որ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ թե ինչպես է դին այնտեղ հայտնվել, որքան ժամանակ այս եւ այլ հարցերի պատասխանները կպարզվեն միայն քննությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր