00:00:00

Ռուբլին շարունակում է անկում գրանցել դոլարի և եվրոյի նկատմամբ

20:10, 23 օգոստոս 2018 Տնտեսություն

Ռուսական ռուբլին շարունակում է անկում գրանցել դոլարի և եվրոյի նկատմամբ, այս մասին են փաստում մոսկովյան բորսայի տվյալները, գրում է РИА Новости գործակալությունը։ Այսօր՝ երևանյան ժամանակով ժամը 14.00-ի դրությամբ, դոլարի փոխարժեքն ավելացել է 91 կոպեկով՝ արժենալով 68,94 ռուբլի։ Իսկ ահա եվրոյի փոխարժեքն ավելացել է 77 կոպեկով ու կազմել 79,67 ռուբլի։ Ռուսական արժույթը շարունակում է մնալ ճնշման տակ ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին։ Փորձագետները, սակայն, ռուբլու առավել կտրուկ անկում չեն կանխատեսում։ Նշենք, որ օգոստոսի սկզբին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին՝ բրիտանական Սոլսբերիում քիմիական զենք կիրառելու համար։ Նախօրեին ուժի մեջ է մտել պատժամիջոցների առաջին փաթեթը, որը սահմանափակում է ՌԴ երկակի նշանակության ապրանքների մատակարարումը։ Փորձագետները ենթադրում են, որ դոլարի փոխարժեքը մոտ ժամանակներս կշարունակի մնալ 69 ռուբլու սահմաններում, չի բացառվում որոշակի օրերի մինչև 70 ռուբլի արժեքի բարձրացում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր