00:00:00

Կարմրուկից 36 մահ Եվրոպայում. հիվանդության ռեկորդային բռնկումը բժիշկները բացատրում են պատվաստումներից հրաժարումով

03:52, 22 օգոստոս 2018 Առողջություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրությամբ՝ Եվրոպայում կարմրուկով հիվանդանալու դեպքերի քանակը տասը տարում հասել է ռեկորդային մակարդակի: Հիվանդացածներն ամենից շատ են Սերբիայում եւ Ուկրաինայում: Եվրոպայի տարածաշրջանում կարմրուկով է վարակվել շուրջ 41 հազար մարդ, ինչը հանգեցրել է 37 հոգու մահվան, տեղեկացնում է BBC-ն: Անցյալ տարի ԱՀԿ-ն գրանցել է հիվանդության շուրջ 24 հազար դեպք, իսկ նախանցյալ տարի՝ հինգ հազարից փոքր-ինչ ավելի: Փորձագետները հիվանդության տարածումը կապում են այն բանի հետ, որ մարդիկ հրաժարվում են պատվաստումներից: «Կարմրուկի վիրուսը շատ հեշտ է փոխանցվում եւ արագորեն տարածվում է: Համաճարակը կանխելու համար անհրաժեշտ է տարեկան երկու անգամ հանրակցության անդամների առնվազն 95 տոկոսի իմունացում, ինչպես նաեւ նրանց իմունացման միջոցառումներ, ովքեր նախինում չեն պատվաստվել»,- նախազգուշացնում են ԱՀԿ-ում: Public Health England կազմակերպության տվյալներով՝ բրիտանացիները մեծավ մասամբ կարմրուկով վարակվում են մայրցամաքային Եվրոպայում ուղեւորությունների ժամանակ: Մեծ Բրիտանիայում առաջին կիսամյակում գրանցվել է հիվանդության 807 դեպք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր