00:00:00

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՌԴ դեսպանի հետ

22:35, 13 օգոստոս 2018

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը օգոստոսի 13-ին Ռուսաստանի դեսպանատանը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է կատարվել Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման և իրավիճակի լարման անթույլատրելիության հարցերին:
Երկուստեք կարևորվել է պատմականորեն ձևավորված բարեկամության խորացման և տարբեր ոլորտներում դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական զարգացումներով պայմանավորված նոր իրողություններին, երկու ռազմավարական գործընկեր երկրների միջև բոլոր մակարդակներում փոխըմբռնման և վստահության ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր