00:00:00

Վարչապետի մանկության օրերից մինչև պայքար և հաղթանակ․ այց Փաշինյանի հայրական տուն (տեսանյութ)

21:12, 13 օգոստոս 2018

Հայաստանի վարչապետի հայրական տունը գտնվում է Տավուշի մարզում։  Նիկոլ Փաշինյանի ծնողներն ապրում են Իջևանում` համեստ տանը, հպարտանում են իրենց ժողովրդով և անհանգստանում որդու համար։

Հետո արդեն ներս են հրավիրում։ Հյուրընկալ պատերի ներսում պատմում վարչապետ որդու մանկության, պատանեկության, պայքարի, ընդհատակում գտնվելու տարիների եւ ամիսներ առաջ տեղի ունեղած հայտնի իրադարձությունների վերաբերյալ մանրամասներ։ Այս ամենի մասին հերթով։ Փաշինյանին Նիկոլ անվանակոչել են պապիկի պատվին։ Վովա Փաշինյանը  պատմում է Ռուսաստանի Դաշնությունում  է եղել, մայրը զանգել եւ հայտնել է որդու ես ունեցել, որոշել է ամուսնու անունով կոչել։ «Լավ ես անում»,-  եղել է պարոն Փաշինյանի պատասխանը։

Վովա Փաշինյանը երեք որդի ունի։ Նրանք բոլոր են նման են ասում է նա։ Պայքարող ու վճռական։ Նիկոլ Փաշինյանը բնավորությամբ հանգիստ է եղել, դպրոցում լավ է սովորել ասում են ծնողները։ 13 տարեկանից պայքարի մեջ է, առ այսօր։ Փաշինյանի պայքարը ավարտված չէ, նշում է հայրը։ Որդու դաստիարակությամբ անձամբ է զբաղվել, ասում է պայքարի ոգին երբեք կոտրել չի փորձել, ինքն էլ է այդպիսին անօրինակությունը տեղ չունի այս երկրում։

Այս տունը կառուցվել է 90-ականներին։ Երջանիկ Չիբուխչյանը ընտանեկան ալբոմբն է թերթում։ Հին ու երջանիկ օրերից դրվագներ հիշում։ Միջամտում է ՎՈվա Փաշինյանը։ Երբ երկրաշարժից հետո սկսել են նոր տան շինարարական աշխատանքերը եւ հրավիրել վարպետներ, որդիներն էլ դասերից հետո օգնել են տան կառուցման հարցում։ Եղել են դեպքեր, երբ ընկերների հետ ժամանակ անցկացնելու փոխարեն նաեւ քար ու ավազ են կրել։

2008թվականի հայտնի իրադարձություններից հետո Վովա Փաշինյանը չէր հավատում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտար, եւ որդու պայքարը հանուն արժանապատիվ Հայաստան ստեղծելու մի օր կգա։ Ես հավատում էի, շարունակում է Երջանիկ Չիբուխչյանը։ Որդու վարչապետ ընտրվելու օրը հայ ազգի հետ ուրախացել են նաեւ ծնողները, ովքեր այդ օրերին պայքարի կենտրոնում են եղել։

Ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո, հարցնում ենք գործադիրի ղեկավարի ծնողներին։ Ոչ մի բան, միաբերան ասում են նրանք։ Պարզապես հիմա որդու մասին ավելի շատ են մտածում, հանդիպումներն էլ քչացել են։ Իսկ ահա ծնողների միջոցով վարչապետին տարբեր խնդիրներով դիմող անձանց թիվը զգալիորեն ավելացել է։Դիմումատու քաղաքացիներին հարցերը լուծելու օրինական ու իրավական ճանապարհն են մատնանշում տիկին Չիբուխչյանն   ու պարոն Փաշինյանը։

Ծնողները, իհարկե, հպարտանում են իրենց որդիով, բայց, ինչպես ասում են հայ ժողովրդով ավելի շատ են հպարտանում։ Չէ՞ որ ժողովուրդը հասել է իր նպատակին, պայքարել ու պաշտպանել է իր պատիվը, ազատվել նախկին իշխանությունից, իսկ Նիկոլն ուղղակի մարդ է, որին ժողովուրդը վստահել է և հանձնել կառավարման ղեկը։ Հրաժեշտից առաջ էլ պարտադիր հյուրասիրում են։ Որդին լրագրող է եղել, գիտեն աշխատանքի դժվարությունները։ Այդ ընթացքում էլ շեշտում՝ հայ ժողովուրդն անհամբեր է, խորհուրդ են տալիս մի փոքր սպասել։ Խնդիրների լուծման ճանապարհները մշակվում են։ Նիկոլ Փաշինյանն է այս տանից դուրս գալուց առաջ խոստացել Հայաստանի քաղաքացին հպարտ ու արժանապատիվ է ապրելու։

https://www.youtube.com/watch?v=i65DUe3gLtE Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր